Logo

Իլկայ Գյունդողան. «Ռոդրին իր դիրքում լավագույնն է աշխարհում»

17:46 / 05.07.2024Ֆուտբոլ
null

Կատալոնաան «Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն Իսպանիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի խաղից առաջ խոսել է «Ֆուրիա Ռոխայի» առաջատար Ռոդրիի մասին:

«Ես մինչև օրս հիշում եմ այն օրը, երբ Ռոդրին տեղափոխվեց «Սիթի»: Մարզումներից հետո նա մնում էր խաղադաշտում և 30 րոպե զրուցում էր Գվարդիոլայի հետ: Ռոդրին սովորում և կատարելագործում էր իր խաղը և այժմ այդ դիրքում լավագույնն է աշխարհում: Նրան անհնար է 90 րոպե անջատել խաղից, սակայն կարելի է ստիպել ավելի շատ մտածել և կասկածել»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիա – Գերմանիա հանդիպումը կայանալու է հուլիսի 5-ին և սկսվելու է Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ