Logo

Իլկայ Գյունդողանը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

12:20 / 26.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հրաժեշտ է տվել անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

32-ամյա ֆուտբոլիստն ու Լա լիգայի նորընծա չեմպիոնը ստորագրել են երկու տարվա պայմանագիր, որի ժամկետը կավարտվի 2025 թվականի հունիսի 30-ին: Գյունդոգանի հրաժարագինը կկազմի 400 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 2016 թվականի հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 51 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: «Մանչեսթեր Սիթին» ավարտված մրցաշրջանում հաղթել էր Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում՝ ձևակերպելով թրեբլ:

Ընդհանուր առմամբ՝ Գյունդողանն անգլիական գրանդի կազմում մասնակցել է 304 հանդիպման, խփել 60 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ