Logo

Իլիա Տոպուրիա՝ նոր նվաճումների ձգտող «Մատադորը»

Հեղինակ
Մհեր Սարգսյան
19:04 / 16.03.2025Խառը մենամարտեր
null

Իլիա Տոպուրիան խառը մենամարտերի (MMA) մարզիկ է, որը հանդես է գալիս UFC-ի թեթևագույն քաշային կարգում (մինչև 66 կգ)։ Տոպուրիան այս քաշային կարգում ամենախոստումնալից մարտիկներից է, որը հայտնի է իր ագրեսիվ մարտական ոճով, հարվածելու ակնառու տեխնիկայով և պայքարելու բարձր կարողականությամբ:

Նկարագիր

  • Ծնվել է 1997 թվականի հունվարի 21-ին Գերմանիայում, բայց մեծացել է Վրաստանում և հետագայում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ սկսել է պրոֆեսիոնալ MMA կարիերան,
  • UFC-ում արդյունքը՝ 16 հաղթանակ, 0 պարտություն (6 նոկաուտ, 8 սըբմիշն, 2-ը՝ մրցավարների որոշմամբ),
  • Ոճը՝ բազմակողմանի, ունի ձյուդոյի ուժեղ բազա, սև գոտի բրազիլական ջիու-ջիթսուում և հիանալի տիրապետում է  բռնցքամարտի հմտություններին:

Ձեռքբերումներ

  • Տոպուրիան նորամուտը UFC-ում նշել է 2020 թվականին և արագորեն գրավել ուշադրություն՝ հաղթելով այնպիսի փորձառու մրցակիցների, ինչպիսիք են Ռայան Հոլը, Բրայս Միտչելն ու Ջոշ Էմեթը,
  • 2024 թվականին նա դարձավ UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն՝ հաղթելով Ալեքսանդր Վոլկանովսկիին,
  • Տեղեկություն կա, որ Տոպուրիան վայր է դնում չեմպիոնական գոտին և տեղափոխվում է թեթև քաշային կարգ, որտեղ չեմպիոնը Իսլամ Մախաչևն է, բայց մինչև հիմա UFC-ի պաշտոնական կայքում կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն է նշվում հենց Տոպուրիան,
  • Իլիան UFC-ի այն սակավաթիվ մարտիկներից է, որ պահպանում են անպարտելի կարգավիճակը բարձրագույն մակարդակում: Ինքնավստահությունը, մենամարտերից առաջ սուր արտահայտությունները և Վրաստանի ազգային հպարտություն լինելը նրան դարձնում են երկրպագուների սիրելին,
  • Կարողանում է ավարտել մենամարտերն ինչպես տպավորիչ կոմբինացիաներով, այնպես էլ սըբմիշնով,
  • Տոպուրիան հաճախ է իրեն անվանում «վրացի մարտիկ» և իր հաղթանակները նվիրում հայրենիքին։ Նրա եղբայրը՝ Ալեքսանդր Տոպուրիան նույնպես հանդես է գալիս MMA-ում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ