UFC-ի կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան հայտարարել է, որ պատրաստ է բարձրանալ թեթև քաշային կարգ, եթե հաղթի Մաքս Հոլոուեյին (սեպտեմբերի 26)։
«Նախկինում մտածում էի, որ գուցե տեղափոխվեմ այլ քաշային կարգ։ Այժմ կենտրոնացած եմ հաջորդ մենամարտի վրա: Երբ ինձ զանգեն, ես կհամաձայնեմ ցանկացած առաջարկի։ Նրանք եթե ցանկանան, որ պաշտպանեմ գոտին, ես դա կանեմ: Եթե նրանք ինձ հնարավորություն տան բարձրանալ թեթև քաշային կարգ, ես միայն ուրախ կլինեմ։
Իմ խնդիրն է պրոֆեսիոնալ վերաբերվել աշխատանքին»,- ասել է Իսպանիան ներկայացնող վրացի անպարտելի մարտիկը Marca-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատարը հայ մարտիկ Արման Ծառուկյանն է, չեմպիոնական գոտու տիրակալը ռուսաստանցի Իսլամ Մախաչևն է: