Իսպանացի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը սիրավեպ է սկսել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի նախկին դերասանուհի, Only Fans-ի մոդել Կլաուդիա Բավելի հետ, որն Instagram-ում ունի 250.000 հետևորդ, հայտնում է Daily Mail-ը:
Պապարացիները զույգին նկատել են Բարսելոնայում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ:
Իկեր Կասիլյասը և նրա նախկին կինը՝ իսպանացի հեռուստահաղորդավարուհի Սարա Կարբոներոն, բաժանվել էին 2021 թվականին:
28-ամյա Բավելը եղել է «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Կեյտա Բալդեի ընկերուհին: