Թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդին Վանդա Նառայից բաժանվելուց հետո ներկայացրել է նոր ընկերուհուն:
«Ասում են՝ լավագույն պատմությունները սկսվում են այն ժամանակ, երբ ամենաքիչն ես սպասում: Ճակատագիրը միշտ միջոցներ է գտնում՝ երկու մարդկանց իրար կապելու համար: Կան հանդիպումներ, որոնց մասին գրված են աստղերի վրա: Քո կողքին այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարի տակ գրել է արգենտինացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Իկարդին «Տոտենհեմի» դեմ Եվրոպա լիգայի խաղում (3-2) վնասվածք էր ստացել և փոխարինվել էր: Բժշկական հետազոտությունը պարզել էր, որ նա կտրել է ծնկի խաչաձև կապանները:
Իկարդին ընթացիկ մրցաշրջանում «Գալաթասարայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, խփել է 6 գոլ, կատարել 2 ասիստ: