Logo

Իկարդին նախընտրում է միանալ «Միլանին»

21:43 / 26.06.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» ցանկանում է գնել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է  Sport Mediaset-ը:

Փարիզյան ակումբը գործարքի համար պահանջում է 15-20 միլիոն եվրո: 

Իկարդիի տրանսֆերին հավակնում են նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի ակումբները, սակայն 30-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է միանալ միլանյան գրանդին:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանն արգենտինացի հարձակվողը վարձավճարով անցկացրել է թուրքական «Գալաթասարայում», մասնակցել 24 խաղի, խփել 22 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: 2013-2019-ին Իկարդին խաղացել է «Ինտերում», եղել թիմի ավագը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ