
տուր
01 Հունվար 1970 - 19:55
- - 

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, որը վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ում, կարիերան կարող է շարունակել «Ատլետիկոյում», տեղեկացնում է Tuttosport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը դեռ նախորդ ամռանն էր ցանկանում գնել արգենտինացուն: Այժմ Իկարդին ու իր կինը և գործակալը՝ Վանդա Նառան երջանիկ չեն զգում իրենց Փարիզում ու կրկին նոր ակումբ են փնտրում, «Ատլետիկոն» էլ կրկին միանում է նրան գնելուն մրցավազքին: Բացի Սիմեոնեի թիմից, հարձակվողին ցանկանում է ձեռք բերել նաև «Յուվենտուսը»: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո:
Իկարդին ՊՍԺ-ում անցկացրած 31 խաղում 20 գոլ է խփել:

