Logo

Իկարդիի համար մրցաշրջանն ավարտված է

16:05 / 08.11.2024Ֆուտբոլ
null

Թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմի» դեմ Եվրոպա լիգայի խաղում (3-2) վնասվածք էր ստացել և փոխարինվել էր:

Ավելի ուշ բժշկական հետազոտությունը պարզել էր, որ արգենտինացին կտրել է ծնկի խաչաձև կապանները:

Հիշեցնենք, որ Իկարդին ընթացիկ մրցաշրջանում «Գալաթասարայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել է 6 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ