Իտալական «Նապոլիի» սպորտային տնօրեն Ջովանի Մանան հերքել է, որ ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով.
«Ներկա պահին բացարձակ հետաքրքրված չենք Սպերցյանին ձեռք բերելու հարցում»,- մեջբերում է Sport24-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն տեղեկությունը հերքել էին նաև Թուրինի «Յուվենտուսի» ու «Ֆիորենտինայի» ներկայացուցիչները։
Ըստ մամուլում տարածված լուրերի` 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել ցանկանում են նաև Հռոմի «Լացիոն» ու Ամստերդամի «Այաքսը»։


