Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ու հարձակվող Ալվարո Մորատան որակազրկվել են մեկական խաղով: ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ նրանց պատժել է Ջիբրալթարի անկախության նկատմամբ ոտնձգություն կատարելու համար:
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն իսպանացիների խոսքերը որակել է «ոչ սպորտային» և «ֆուտբոլի համբավը ոտնահարող»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության չեմպիոնության առթիվ տոնակատարության ժամանակ Մադրիդի հրապարակում Ռոդրին ու Մորատան բեմից վանկարկել են՝ «Ջիբրալթարն իսպանական է»:
Եվրոպայի նորընծա չեմպիոնի առաջիկա խաղը սեպտեմբերի 5-ին է: Ազգերի լիգայում «Ֆուրա ռոխան» կմրցի Սերբիայի հավաքականի հետ:


