«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պադերինը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Համագործակցությունը դադարեցվել է երկկողմ համաձայնությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռուս մասնագետն «Ուրարտուի» երկրորդ թիմը գլխավորում էր 2022 թվականի հուլիսից:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի վերջում Իգոր Պադերինը խաղացել է «Ուրարտուի» կազմում։