Logo

Իգոր Լեդյակով․ «Զախարյանը տաղանդավոր է, բայց նրան ժամանակ է հարկավոր»

18:42 / 11.04.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Իգոր Լեդյակովը խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։

«Զախարյանը խփել է մեկ գոլ, իսկ մենք արդեն խոսում ենք Իսպանիայում ամբողջությամբ հարմարվելու մասին։ Ոչ, նա միայն առաջին քայլերն է կատարում, ընտելանում է։ Տաղանդավոր ֆուտբոլիստ է, երիտասարդ տղա, որին ժամանակ է հարկավոր։ Սակայն կարծում եմ՝ ճիշտ մոտեցման դեպքում նրա մոտ ամեն բան նորմալ կլինի»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը նախորդ ամռանն է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 20-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 21 խաղի, խփել մեկ գոլ ու կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ