Logo

Իգոր Լեդյախով․ «Զախարյանի օրգանիզմը պարզապես պատրաստ չէր այդպիսի ծանրաբեռնվածության»

16:58 / 26.12.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանցի մարզիչ Իգոր Լեդյախովը կարծիք է հայտնել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։

«Կարծում եմ՝ Զախարյանը պետք է շարունակի դրսևորել իրեն Իսպանիայում, դեռ քիչ ժամանակ է անցել։ Մարդն անպատրաստ էր մեկնել այնտեղ։ Իսպանիայում շատ բարձր ռիթմ է, մարզումային գործընթացն ու ամեն բան անցնում է մեծ արագության պայմաններում։ Նրա օրգանիզմը պարզապես պատրաստ չէր այդպիսի ծանրաբեռնվածության, դրա պատճառով եղան վնասվածքներ։ Իսպանիայում ամեն բան կատարվում է երկու քայլ առաջ։ Զախարյանի օրգանիզմը երիտասարդ է, նա ունի ամեն բան՝ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ 21-ամյա Զախարյանն այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել։ Օգոստոսին նա ենթարկվել էր կոճի վիրահատության։ Հայ ֆուտբոլիստը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա