«Մոնակոյի» սելեկցիոն բաժնի նախկին ղեկավար Իգոր Կորնեևը գնահատել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու հավանականությունը։
«Ինչպե՞ս կատարել վճարում: Ինչպե՞ս հիմա խաղացողին վաճառել ԱՄՆ-ից սեփականատեր ունեցող ակումբին: Արդյոք թույլ կտա՞ն նրան վճարել այդ գումարը, նույնիսկ եթե նա իսկապես ցանկանա դա անել: Քանի դեռ չկա վճարման կամ կանխավճարի երաշխիք, տրանսֆերի մասին խոսելն ավելորդ է»,- Կորնեևի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական գրանդը հունվարին կփորձի տրանսֆերի գումարը փոխանցելու տարբերակ գտնել և իրականացնել 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսին նույն խնդրով ձախողվել էր Զախարյանի տեղափոխությունը «Չելսի»: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, դարձել երեք գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: