Լեհ թենիսիստուհի Իգա Շվենտեկը երկրորդ անընդմեջ մրցաշրջանն ավարտել է աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում, հայտնում է Opta-ն:
22-ամյա Շվենտեկը WTA վարկանիշային աղյուսակում առաջ է անցել բելառուս Արինա Սոբոլենկոյից և ամերիկուհի Կոկո Գաուֆից:
Իգան դարձավ 6-րդ ամենաերիտասարդ թենիսիստուհին, որին հաջողվեց երկու մրցաշրջան անընդմեջ պահպանել առաջատարի դիրքը: Դրանից առաջ նման ցուցանիշ էին գրանցել Քրիս Էվերտը, Շտեֆի Գրաֆը, Մոնիկա Սելեշը, Մարտինա Հինգիսը և Կարոլինա Վոզնյացկին: