Logo

IFFHS. Ռոդրին` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

22:55 / 13.12.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) քվեարկությամբ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Եվրո-2024-ի հաղթող Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» նորընծա դափնեկիր Ռոդրիին ճանաչել է 2024 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Արքայական ակումբի» մեկ այլ խաղացող՝ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

Տարվա 10 լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ IFFHS-ի

1. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա) – 191 միավոր
2. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) – 166
3. Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա) – 62
4. Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա) – 39
5-6. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) – 35
5-6. Դանիել Կարվախալ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա) – 35
7. Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ», Գերմանիա) – 10
8. Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա) – 9
9. Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա) – 8
10. Կիլիան Մբապե (ՊՍԺ/«Ռեալ Մադրիդ» , Ֆրանսիա) - 7

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ