Մադրիդի «Ռեալը» Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է 2024թ. աշխարհի լավագույն ակումբ, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Մադրիդյան գրանդը քվեարկության արդյունքում հավաքել է 441 միավոր և առաջ անցել Գերմանիայի չեմպիոն Լևերկուզենի «Բայերից» (384), իտալական «Ատալանտայից» (380), անգլիական «Լիվերպուլից» (345) և այլ ակումբներից։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» նախորդ տարի նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի, երկրի Սուպերգավաթի, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Միջմայրցամաքային գավաթի տիտղոսները։