Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) թարմացրել է ակումբների վարկանիշային սանդղակը:
Fastex Պրեմիեր լիգայի հաղթող ու Հայաստանի գավաթակիր «Նոան» 9 աստիճանով բարձրացել է և 146-րդն է: Հայկական թիմը շրջանցել է այնպիսի հեղինակավոր ակումբների, ինչպիսիք են անգլիական «Նյուքասլը», «Էվերթոնը», իսպանական «Սևիլիան», «Վալենսիան», ֆրանսիական «Մարսելը»:
Հիշեցնենք, որ «Նոան» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ մասնակցում է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին: Նոր մրցաշրջանի առաջին տուրում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը «Հանրապետական» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել էր Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»:
IFFHS-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը Չեմպիոնների լիգայի գործող հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն է:
Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


