Կլեման Տյուրպենը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է տղամարդկանց խաղեր սպասարկող տարվա լավագույն մրցավար:
Ֆրանսիացին ավարտվող տարվա ընթացքում սպասարկել է աշխարհի ակումբային առաջնության, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և այլ խոշոր մրցաշարերի հանդիպումներ:
Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Ֆրանսուա Լետեքսյեն (Ֆրանսիա) և Շիմոն Մարցինյակը (Լեհաստան)։


