Լուիս դե լա Ֆուենտեն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է հավաքակնների մակարդակով 2024 թ. լավագույն մարզիչ։
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը քվեարկության արդյունքում ստացել է 274 ձայն և առաջ անցել Լիոնել Սկալոնիից (Արգենտինա, 148) և Դիդյե Դեշամից (Ֆրանսիա, 35)։
Հավակնորդների ցանկում են եղել նաև Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, Էմերս Ֆայեն (Կոտ դ'Իվուար), Յուլիան Նագելսմանը (Գերմանիա), Նեստոր Լորենսոն (Կոլումբիա), Վինչենցո Մոնտելան (Թուրքիա), Վիլի Սանյոլը (Վրաստան) և Մարսելո Բիելսան (Ուրուգվայ)։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորությամբ 2024 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն։


