Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2023 թվականի լավագույն փլեյմեյքերների տասնյակը։
Առաջին տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։ Նա այս անվանակարգում հաղթել էր նաև 2020 ու 2021 թվականներին։
Երկրորդ տեղը զբաղեցրել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Դե Բրույնեի ակումբակից Բերնարդու Սիլվան։
Լավագույն տասնյակում են նաև Ջուդ Բելինգեմը («Ռեալ»), Մարտին Էդեգորը («Արսենալ»), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Տոնի Կրոսը («Ռեալ»), Պեդրին («Բարսելոնա»), Ֆեդերիկո Վալվերդեն («Ռեալ») ու Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»)։