Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով ակումբային մակարդակում տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին:
Իտալացի մասնագետը նախորդ մրցաշրջանում «Ռեալի» ղեկին նվաճել էր Իսպանիայի Սուպերգավաթը, Լա լիգայի չեմպիոնական տիտղոսն ու Չեմպիոնների լիգայի գավաթը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ, կատալոնացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան: Երրորդը Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին է, որը «Վիդադ Կասաբլանկա» ակումբի ղեկին նվաճել էր աֆրիկյան Չեմպիոնների լիգայի գավաթը:
Հիշեցնենք, որ աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականը գլխավորող Լիոնել Սկալոնին IFFHS-ի վարկածով ճանաչվել էր հավաքականների մակարդակում 2022թ. լավագույն մարզիչ։