Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կողմնորոշվել է Էլ կլասիկոյի մրցավարների հարցում։
Կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև Լա լիգայի 11-րդ տուրի հանդիպումը կսպասարկի Խոսուս Խիլ Մանսանոյի գլխավորած մրցավարական բրիգադը, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին։ 10-րդ տուրից հետո գործող չեմպիոն «Բարսելոնան» մեկ միավոր է զիջում առաջատար «Ռեալին»։