Շվեդիայի հավաքականի, «Միլանի», ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին խորհուրդ է տվել ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտից առաջ:
«Հուսով եմ, որ ունեցել ես նախապատրաստական լավ ճամբար։ Հրաշալի տեսք ունես։ Վայելիր մենամարտը, հուսով եմ, որ կանես այն, ինչին սովոր ես։ Կկերտես պատմություն։ Մաղթում եմ քեզ լինել այնպիսին, ինչպիսին կաս, բարձրացիր ռինգ և ուրախացրու բոլորիս։ Զվարճացիր ու անպայման հաղթիր, ինչպես միշտ ես անում։ Իսկ մենք կդիտենք։ Ամուր եղիր»,- սոցցանցերում գրել է անվանի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Թայսոն Ֆյուրին և WBA, WBO, IBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկն աշխարհի բացարձակ չեմպիոնի գոտու համար մայիսի 18-ին մենամարտ կանցկացնեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում: Բրիտանացին պրոֆեսիոնալ ռինգում մինչև այժմ տարել է 34 հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի: Ուսիկը նույնպես անպարտելի է և հաղթել է 21 մենամարտում: