Logo

Իբրահիմովիչը լավագույն ակումբակիցների խորհրդանշական թիմում ընդգրկել է նաև իրեն

14:08 / 09.06.2023Ֆուտբոլ
null

Մարզական կարիերան ավարտած շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներկայացրել է ակումբային ֆուտբոլում լավագույն թիմակիցների խորհրդանշական հավաքականը, հայտնում է Barca Universal-ը: Հատկանշական է, որ 41-ամյա Իբրահիմովիչը լավագույն ակումբակիցների թիմում ընդգրկել է նաև իրեն:

Զլատան Իբրահիմովիչի լավագույն ակումբակիցների խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ՝ Ջանլուիջի Բուֆոն:

Պաշտպաններ՝ Լիլիան Թյուրամ, Տիագու Սիլվա, Ալեսանդրո Նեստա, Մաքսվել:

Կիսապաշտպաններ՝ Չավի, Պավել Նեդվեդ, Պատրիկ Վիեյրա:

Հարձակվողներ՝ Զլատան Իբրահիմովիչ, Լիոնել Մեսի, Ռոնալդինյո:

Պահեստայիններ՝ Ժուլիո Սեզար, Ֆաբիո Կանավարո, Ջենարո Գատուզո, Անդրես Ինյեստա, Կլարենս Զեեդորֆ:

Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականի նախկին ավագը կարիերան ավարտել էր հունիսի 4-ին: 

Իբրահիմովիչը մարզական կարիերան սկսել էր 1999 թվականին շվեդական «Մալմյոյում»: Լեգենդար հարձակվողը խաղացել էր նաև Ամստերդամի «Այաքսում», իտալական «Յուվենտուսում» և «Ինտերում», կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիում»:

Նրա կարիերայի վերջին ակումբն իտալական «Միլանն» է: Շվեդիայի հավաքականի նախկին ավագը «Միլանի» գույները պաշտպանել էր նաև 2010-2012 թվականներին:

Իբրահիմովիչը կարիերայի ընթացքում նվաճել էր 34 տիտղոս: Հարձակվողը Շվեդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, անցկացրած 122 խաղում խփել էր 62 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա