Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արիյոն Իբրահիմովիչը կարիերան կշարունակի «Լացիոյում», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել է, որ հռոմեական ակումբը մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ վարձակալելու է 19-ամյա ֆուտբոլիստին։ Համաձայնագրում լինելու է նաև 8-10 միլիոն եվրոյով տրանսֆերային իրավունքի գնման հնարավորություն։ Եթե «Լացիոն» ձեռք բերի Իբրահիմովիչի տրանսֆերային իրավունքը, կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր։
Իբրահիմովիչը 2018 թվականից հանդես էր գալիս «Բավարիայի» համակարգում և ակումբի հիմնական թիմում մասնակցել է 4 հանդիպման։ Կիսապաշտպանն ունի Գերմանիայի քաղաքացիություն, սակայն նա կոսովացի է։ Ֆուտբոլիստն ազգակցական որևէ կապ չունի լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։