Logo

Իբրահիմովիչը հերքել է տարածված լուրերը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:02 / 28.10.2022ՍՊՈՐՏ
null

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերն, ըստ որի հունվարին կարող է ավարտել կարիերան:

«Հաճույք եմ ստանում ամեն օրվանից, քանի որ մտածում եմ, որ կարիերաս ավարտելուց հետո կարոտելու եմ ֆուտբոլը: Ես փորձում եմ երիտասարդ տղաների հետ մնալ նույն խաղամակարդակի վրա: Նրանք նույնպես քրտնաջան աշխատում են:

Չեմ պատրաստվում կարիերաս ավարտել հունվարին: Կխաղամ այնքան, որքան թույլ կտա մարմինս»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է CNN-ը:

2021/22 մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում մասնակցել է 27 խաղի, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ