Logo

Իբրահիմովիչն Ա Սերիայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է (տեսանյութ)

14:10 / 19.03.2023Վիդեո
null

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իրացնելով 11-մետրանոց հարվածն «Ուդինեզեի» դեմ Ա Սերիայի 27-րդ տուրի խաղում (1-3), դարձել է Իտալիայի առաջնությունում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Շվեդ ռմբարկուն գոլով աչքի է ընկել 41 տարեկան 166 օրականում՝ գերազանցելով միլանյան գրանդի նախկին կիսապաշտպան Ալեսանդրո Կոստակուրտայի ռեկորդը: Իտալացին 41 տարեկան 25 օրականում Ա Սերիայում գոլ էր խփել 2007 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» կազմում 4 խաղում խփել է մեկ գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա