Logo

Իբրահիմովիչն ասել է՝ ինչու չի ավարտել կարիերան ծանր վնասվածքից հետո

11:05 / 22.03.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ասել է, թե ինչու չի ավարտել կարիերան ծանր վնասվածքից հետո:

«Սկուդետոն նվաճելուց հետո ֆուտբոլից հեռանալը հեշտ կլիներ: Վերջին 14 ամիսներին ես երեք վիրահատություն եմ տարել: Կար ժամանակ, երբ ծնկիս վիճակը չէր լավանում, թունելի վերջում լույս չէի տեսնում:

Երբեք չեմ մտածել հեռանալու մասին, քանի որ խնդիրներն ինձ ադրենալին են հաղորդում: Լրագրողները միշտ գրում էին իմ մասին և ասում, որ ես բոլորի նման չեմ, շատ եսասեր եմ:

Ներքուստ միշտ ցանկություն է եղել ապացուցելու, որ իմ հնարավորությունների վրա կասկածողները սխալվում են»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան:

Հիշեցնենք, որ 41-ամյա հարձակվողը հրավիրվել է Շվեդիայի հավաքական՝ մասնակցելու Եվրո-2024-ի ընտրակնա փուլի մեկնարկային խաղերին։ Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել 2022 թվականի մայիսին և խաղադաշտ է վերադարձել այս տարվա փետրվարին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա