«Միլանի» խորհրդական Զլատան Իբրահիմովիչը գովել է իտալական թիմի 40-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոյի լրատվական կայքը:
«Մոդրիչը վարպետ է: Նա պարզապես ֆուտբոլ չի խաղում. նա ինքնին ֆուտբոլն է:
Մենք տարբեր ենք: Նա առաջատար է խաղադաշտում, բայց դրանից դուրս՝ ավելի քիչ էմոցիոնալ: Այնուամենայնիվ, Լուկան ավելացրել է այն փորձը, որը մեզ պակասում էր: Նույնիսկ եթե նրա մրցաշրջանն այնքան էլ հիանալի չէ, Մոդրիչի ներկայությունը շատ բան է տալիս թիմին։
Զարմացած չեմ նրա բարձր մակարդակով: Մոդրիչը խաղում է 20 տարի: Որոշ խաղացողներ մնում են գագաթնակետին երկու տարի, իսկ հետո անհետանում են: Մյուսները մնում են այնտեղ 20 տարի և դառնում իսկական չեմպիոններ նույնիսկ առանց «Ոսկե գնդակի»: Այդ չեմպիոններից մեկը մեր առջև է»,- ասել է լեգենդար նախկին ֆուտբոլիստը:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

