Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է կարիերայի վատագույն հիշողությունը:
«Կարիերայիս վատագույն հիշողությունը կարծում եմ, որ «Բարսելոնան» է, սակայն խնդիրը ֆուտբոլը չէ: Այնտեղ ես շատ բաների մասին պետք է մտածեի:
Այո, ես ինքս ինձ հիասթափեցնում էի ու ամեն բան այլ կերպ անում: Ես երկու անգամ էի մտածում գործելուց առաջ և հիասթափեցնում ինձ:
Այնտեղ ես կորցրել էի անհատականությունս: Հետագայում ես կրկին գտա այն, և դա ինձ թույլ տվեց նվաճել աշխարհը»,- 41-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Canal+»-ը:
Հիշեցնենք, որ շվեդ հարձակողը «Բարսելոնայում» խաղացել է 2009/10 մրցաշրջանում: