Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել, որ իր հեռանալուց հետո ֆրանսիական ֆուտբոլն անկում է ապրում։ 2012-2016-ին 41-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Փարիզի ՊՍԺ-ում։
«Այն բանից հետո, երբ ես հեռացա Ֆրանսիայից, սկսվեց նահանջը։ Ֆրանսիայում այլևս չկա մի բան, որի մասին կարելի է խոսել։
Ֆրանսիան ունի իմ կարիքը, սակայն ես չունեմ Ֆրանսիայի կարիքը։ Եթե նույնիսկ դուք ունեք Մբապե, Նեյմար ու Մեսի, դա չի օգնի ձեզ, քանի որ դուք չունեք Աստված»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Canal+ Foot-ը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ում անցկացրած 4 տարիների ընթացքում շվեդ հարձակվողը 122 խաղում դարձել է 113 գոլի հեղինակ։ Հեռանալու պահին նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն էր։