Շվեդ նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը Պիրս Մորգանի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչ է ասել Պեպ Գվարդիոլան «Բարսելոնա» տեղափոխությունից հետո նրան։
«Երբ ես տեսա Պեպ Գվարդիոլային, նա ինձ ասաց․ «հիշի՛ր, խաղացողներն այստեղ ֆերարիով չեն գալիս»։ Ի՞նչ արեցի դրանից հետո։ Իհարկե, ես եկա ֆերարիով»,-ասել է Իբրահիմովիչն ում խոսքը մեջբերում է ESPN-ը։
Զլատան Իբրահիմովիչը 2009-2010 թվականների ընթացքում է խաղացել «Բարսելոնայում» Պեպ Գվարդիոլայի ենթակայության տակ։