Logo

Իբրահիմովիչ. «Ֆելիքսի տրանսֆերն իրականացնելու համար 5 րոպե պահանջվեց»

19:56 / 10.02.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» ավագ խորհրդական Զլատան Իբրահիմովիչը խոսել է ակումբի նորեկ Ժոաու Ֆելիքսի տրանսֆերի մասին:

«Ֆելիքսի տրանսֆերն իրականացնելու համար 5 րոպե պահանջվեց։ Կոնսեյսաուն ցանկանում էր Ժոաուին տեսնել թիմում, և որոշեցինք վստահել նրան մեր ծրագիրը։ Բանակցությունները շատ արագ եղան»,- շվեդ ֆունկցիոների խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 25-ամյա Ֆելիքսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Միլան», որի կազմում 2 խաղում խփել է 1 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ