«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է այն հարցին, թե ինչու նա կարիերայի ընթացքում չի արժանացել «Ոսկե գնդակ» մրցանակին։
«Ոսկե գնդա՞կը, չգիտեմ, թե ինչու չեմ հաղթել այդ մրցանակը։ Ես խաղում եմ ու մտածում խաղի մասին։ Ամեն ինչ կախված է ընկալումներից։ Մեսին հաղթեց «Ոսկե գնդակը», բայց ասում են, որ Լևանդովսկին էր արժանի։
Ես անգամ Չեմպիոնների լիգան չեմ հաղթել ու մարդիկ ասում են, որ երբեք չեմ հաղթի, բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնա իմ կարիերայի վրա։ Այն ոչ մի կերպ չի անդրադառնում իմ որակների վրա։
Իմ բախտը բերել է, որ խաղացել եմ մեծագույն ֆուտբոլիստների հետ մեծագույն թիմերում։ Ես մի քանի լեզու եմ սովորել ու ինչ-որ բան հաղթել»,- ասել է Իբրահիմովիչը Radio Deejay-ի հետ հարցազրույցի ընթացքում։