Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հոկտեմբերի 3-ին նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը։ Չորրորդ տարին անընդմեջ Շվեդիայի հավաքականի ավագը նոր մեքենա է գնել իր ծննթյան օրվա առթիվ։
Իբրահիմովիչի հարուստ ավտոպարկը համալրվել է Ferrari Daytona SP3 մեքենայով, որն արտադրվել է սահմանափակ քանակով՝ 599 հատ։ Մեքենան 60-ականների ոճով է։ Այն ունի 840 ձիաուժ և 100 կմ/ժամ արագությանը հասնում է 3 վայրկյանում։
Ֆուտբոլիստը սոցցանցերում ակնարկել է, որ դեռ չի կողմնորոշվել մեքենայի գույնի հարցում։
Հիշեցնենք, որ 2019-ին Իբրահիմովիչն իր ծննդյան տարեդարձի առթիվ գնել էր Ferrari Monza, իսկ հաջորդ 2 տարիներին՝ Porsche 911 Targa 4S Heritage Design Edition ու Ferrari SF90 Stradale։