Logo

Իբրահիմովիչ. «Չեմ պատրաստվում ավարտել կարիերաս»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
10:30 / 14.09.2022Ֆուտբոլ
Զլատան Իբրահիմովիչ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ, չնայած ծանր վնասվածքին, չի ցանկանում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։

«Ես շուտով կվերադառնամ։ Չեմ պատրաստվում ավարտել կարիերաս։ Ես կվերադառնամ ու չեմ հանձնվի»,- 40-ամյա շվեդ հարձակվողի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Իբրահիմովիչը ծնկի վիրահատության է ենթարկվել և շարունակում է վերականգնողական գործընթացը։ Սպասվում է, որ շվեդ հարձակվողը շարք կվերադառնա 2023 թվականի հունվարին։ Հուլիսին նա մեկ տարով երկարաձգել էր միլանյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը։

«Միլանից» բացի, որտեղ նա խաղացել է նաև 2010-2012 թվականներին, Իբրահիմովիչը ելույթ է ունեցել «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս Անջելես Գելաքսիում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա