«Միլանի» հարձակվող Զլատան Իվրահիմովիչը դեռևս չի ապաքինվել վնասվածքից: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ 40-ամյա ֆուտբոլիստը աքիլեսյան ջլի վնասվածք էր ստացել հունվարի 23-ին՝ «Յուվենտուսի» հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ շվեդ խաղացողը կարող է բաց թողնել միլանյան դերբին: Նշվում է, որ մարզչական շտաբը վերջնական որոշում կկայացնի հենց հանդիպան օրը:
Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Միլան» խաղը կայանալու է փետրվարի 5-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին: