Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBA) հոկտեմբերի 26-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացրել է խոշոր մրցանակային ֆոնդ ունեցող IBA Champions Night մրցաշարը, որը կիսասիրողական և կիսապրոֆեսիոնալ է:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացնող չորս մարզիկներից երեքը հաղթել են, երկուսը` նոկաուտով:
Սիրողական բռնցքամարտի 2021թ. աշխարհի փոխչեմպիոն, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Պակիստանի ներկայացուցիչ Թայմուր Խանին:
Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը մոլդովացի Վիկտոր Վակուլաայի դեմ մենամարտում նոկաուտով հաղթել է 6-րդ ռաունդում: Ի դեպ, Բազեյանը հոկտեմբերի 26-ին նշում էր ծննդյան տարեդարձը:
Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանն էլ միավորներով հաղթել է վրացի Օթարի Գեգոբերիշվիլիին:
Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունն էլ միավորներով պարտվել է ղրղզ Անվարժան Խոժիևին:
Երեկոյի գլխավոր մենամարտում ռինգ են դուրս եկել Հայաստանի քաղաքացիություն ստացած ռուսաստանցի Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։
Գասիևը 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Յունգվիստին: