Logo

Ի պաշտպանություն Սպերցյանի` «Կրասնոդարի» երկրպագուները բաց նամակով դիմել են ՌՖՄ-ին

20:13 / 09.10.2025Ֆուտբոլ
null

Ի պաշտպանություն Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի` «Կրասնոդարի» երկրպագուները բաց նամակով դիմել են Ռուսաստանի սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևին և Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Ալեքսանդր Դյուկովին, հաղորդում է Коммерсанть-ը:

«Էդուարդը միշտ հարգանք է ցուցաբերել իր թիմակիցների և մրցակիցների նկատմամբ՝ անկախ նրանց ազգությունից: Սպերցյանը միավորող է, ոչ թե բաժանող։ Նա մարմնավորում է ազգերի բարեկամությունը: Նման հարձակումներով կարծես թե փորձեր են արվում վարաբեկելու ոչ միայն Սպերցյանին, այլև ակումբին:

Մենք կոչ ենք անում օբյեկտիվ հետաքննության և պահանջում ենք, որ մեղադրողները ներկայացնեն անհերքելի ապացույցներ»,- գրված է բաց նամակում:

Հիշեցնենք, որ «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի տնային խաղի 85-րդ րոպեին մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի ծնոտին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից: Խաղից հետո սենեգալցին Սպերցյանին մեղադրել էր իր նկատմամբ ռասիստական վերաբերմունքի համար:

«Ախմատը» բողոք է ներկայացրել ՌՖՄ, Սպերցյանին սպառնում է մինչև 10-խաղյա որակազրկում:

Գռոզնիի թիմի խաղացողը տվյալ միջադեպի վերաբերյալ ասել էր. «Խաղային միջադեպ տեղի ունեցավ, ոչ մի խախտում։ Ես մոտեցա նրան, որ օգնեմ վեր կենա։ Այդ պահն արդեն անցել էր, նա մոտեցավ ինձ, հրեց և ասաց` «Փակի՛ր բերանդ, սևամորթ»։ Ես այնքան խելագար չեմ, որ նրան հարվածեմ։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ բան հորինեմ, եթե նա դա է ասել։ Պորտուգալերեն վիրավորեց ինձ:  Ես չկարողացա զսպել ինձ, քանի որ վիրավորվեցի:

Մրցավարը չլսեց։ Նրան պատմում էի, բայց նա չլսեց։ Մրցավարը VAR-ով դիտում էր բախման դրվագը»:

Հիշեցնենք, որ մրցավարը տեսակրկնապատկերը դիտելուց հետո Նդոնգին կարմիր քարտ էր ցույց տվել, իսկ Սպերցյանին` դեղին: Պաշտպանը հեռացվել էր խաղադաշտից` հայ ֆուտբոլիստին հարվածելու համար, իսկ Սպերցյանը դեղին քարտ էր ստացել վիճելու համար:

Սպերցյանը ևս խոսել էր այս միջադեպի մասին. «Ես նրան չեմ վիրավորել: Նա ամբողջ խաղի ընթացքում ինձ սադրել է։ Ես մի փոքր իսպաներեն գիտեմ, նա նոր է ՌՊԼ-ում, ինձ չի ճանաչում, չգիտի մեր լիգան։ Ես լսեցի, թե ինչպես է նա ասում` «La concha tu madre»։ Բոլորը գիտեն թարգմանությունը, ես պատասխանեցի` «Cala boca»։ Դա նշանակում է՝ «լռի՛ր»։

Մի քանի անգամ հրեց, հետո հարվածեց: Չգիտեմ, թե ինչու նա դա արեց։ Նա հիասթափեցրեց թիմին և հիմա փորձում է առաջ մղել մի բան, որը երբեք տեղի չի ունեցել։ Ես պետք է ատամներս բուժեմ, վերին շարքի ատամներիցս մի քանիսը կոտրված են»:

Ռուսաստանի չեմպիոնն այդ խաղում հաղթել էր 2-0 հաշվով, Սպերցյանն այդ խաղում կատարել էր գոլային փոխանցում:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ