Logo

Ինչո՞ւ է Կոմպանին ներկա եղել ՊՍԺ - «Մարսել» խաղին

15:57 / 04.04.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրի ՊՍԺ - «Մարսել» խաղին ներկա են եղել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ու մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյունդը:

Bayern & Germany-ն տեղեկացնում է, որ մյունխենյան ակումբի ներկայացուցիչները հետևել են փարիզցիների վինգեր Բրեդլի Բարկոլային և «Մարսելի» կիսապաշտպան Լուիզ Էնրիկեին:

«Ռեկորդմեյստերի» մարզական տնօրենը հետագայում հերքել է տարածված տեղեկությունը. 

«Միջազգային դադարից հետո դա առաջին խաղերից էր Եվրոպայում: Մենք պարզապես ցանկանում էինք հետևել լավ ֆուտբոլ ցուցադրող ՊՍԺ-ին:

«Բավարիան» երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստների պակաս չունի: Ցանկանում ենք նրանց ավելի շատ խաղաժամանակ տրամադրել: Մեզ համար կարևոր է, որ փորձառու խաղացողների կողքին ունենանք նաև երիտասարդների:

Մեր թիմը լի է էներգիայով և ցանկանում է բարելավել տարբեր խաղային ասպեկտներ» - ասել է Ֆրեյունդը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ