Logo

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման ժամանակ վաղաժամ հաստատվել է Կարպինի` «Դինամոն» գլխավորելու տեղեկությունը

23:55 / 13.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է «Ռոստովից» և ստանձնել «Դինամոյի» ղեկը, հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ուշագրավ է, որ մինչև ակումբի պաշտոնական հայտարարությունը, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման ժամանակ հաղորդավար Բորիս Կրյուկը Կարպինին ներկայացրել է որպես ազգային հավաքականի և «Դինամոյի» գլխավոր մարզիչ։

Հաղորդման այդ հատվածը հրապարակվել է «Դինամոյի» տելեգրամյան ալիքում և վերնագրվել` «Նախամրցաշրջանային գլխավոր հարցը լուծված է»։

Ռուս մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա պայմանագիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ