Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի մասին, հաղորդում է Cadena Ser-ը:
Առաջին մրցավեճում իսպանական թիմը պարտվել է 0:3 հաշվով:
«Ռեմոնտադայի համար միայն լավ ֆուտբոլային որակները բավարար չեն: Պետք է անհանգստության ու քաոսի զգացում տիրի, որն ի հայտ է գալիս առաջին գոլի հետ:
«Ռեալը» պետք է մտածի միայն առաջին գոլը խփելու մասին, ոչ թե երրորդի:
«Մադրիդը» նաև պետք է հույս դնի «Սանտիագո Բեռնաբեուի» կախարդանքի վրա»,- ասել է արգենտինացին: