Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է El Gol Digital-ը:
22-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը: Գերմանացի մասնագետը կարծում է, որ Մուսիալան փայլուն զույգ կկազմի տաղանդավոր Լամին Յամալի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել է 18 գոլ, կատարել 8 ասիստ:


