Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում կայացել են հերթական հանդիպումները։
«Հյուսթոն Ռոկետսը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 132-126 հաշվով ուժեղ է գտնվել «Օկլահոմա Սիթի Տանդերից»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ջեյլեն Գրինն էր, որի 37 միավորը «Ռոկետսին» օգնել է տանել 10-րդ անընդմեջ հաղթանակը։
NBA-ի պատմության լավագույն ռմբարկու Լեբրոն Ջեյմսի թրիփլ-դաբլն օգնել է «Լոս Անջելես Լեյքերսին» 136-124 հաշվով արտագնա հաղթանակ տանել «Մեմֆիս Գրիզլիսի» նկատմամբ։ 39-ամյա ամերիկացի բասկետբոլիստը վաստակել է 24 միավոր, գրանցել 14 ռեբաունդ ու 12 ասիստ։ Ավելի արդյունավետ է գտնվել Լեբրոնի ակումբակից Ռուի Հատիմուրան, որը գրանցել է դաբլ-դաբլ՝ 32 միավոր ու 10 ռեբաունդ։ Լոսանջելեսցիները տարել են 5-րդ անընդմեջ հաղթանակը։
«Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» մրցակցի խաղահրապարակում 101-93 հաշվով առավելության է հասել «Օռլանդո Մեջիքի» նկատմամբ։ «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին դարձել է դաբլ-դաբլի հեղինակ (17 միավոր և 10 ռեբաունդ): Խաղի վերջին 3 միավորանոց նետումն ամերիկացի բասկետբոլիստը տոնել է օրիգինալ ոճով։


