Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Ստեֆան Աշկովսկին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց Երևանի «Ալաշկերտ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտը» չի հայտնել 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի մանրամասները: Աշկովսկին նախորդ տարվա օգոստոսից ազատ գործակալի կարգավիճակ ուներ:
Հյուսիսմակեդոնացին նախկինում խաղացել է սերբական «Պարտիզանում», նիդերլանդական «Ֆորտունայում», Սոֆիայի «Սլավիայում», ռումինական «Բոտոշանիում» ու «Շեպշիում» և հունական «Լամիայում»:
Աշկովսկին մինչև այժմ 26 հանդիպման է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմում:


