Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Սկոպյեում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի դեմ։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը.
Հայաստան. Օգնյեն Չանչարևիչ, Կամո Հովհաննիսյան, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիզիր, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Էդգար Սևիկյան, Հրանտ-Լեոն Ռանոս։
Հյուսիսային Մակեդոնիա. Ստոլե Դիմիտրիևսկի, Ջյոկո Զայկով, Ստեֆան Աշկովսկի, Բոյան Դիմոսկի, Դավիդ Բաբունսկի, Իսնիկ Ալիմի, Էնիս Բարդի, Դարկո Չուրլինով, Էլիֆ Էլմաս, Բոյան Միյովսկի։
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենա» ստադիոնում, կմեկներկի Երևանի ժամանակով 22:45-ին և կլինի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում մեկնարկել է սեպտեմբերի 7-ին և Երևանում 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լատվիայի նկատմամբ։ Հյուսիսմակեդոնացիներն առաջին տուրում ոչ-ոքի էին խաղացել Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։