Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հյումելսը կարող է ընթացիկ մրցաշրջանի վերջում ավարտել կարիերան, հայտնում է Bild-ը:
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ, և կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության հասնել նոր գործարքի շուրջ:
«Բորուսիան» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել, սակայն, երկու անգամ կրճատելով աշխատավարձը, ինչը Հյումելսի սրտով չէ:
2014 աշխարհի չեմպիոնի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի թիմերը, սակայն նա մտադիր չէ հեռանալ Գերմանիայից, այդ պատճառով էլ պատրաստ է ավարտել կարիերան, եթե համաձայնության չհասնի դորտմունդյան թիմի հետ:
«Բորուսիայի» կազմում Հյումելսը երկուական անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունն ու գավաթը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 18 խաղի, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: