«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Լուիս Դիասի տեղափոխությունից հետո որոշեցինք այլ ֆուտբոլիստներ ձեռք չբերել, քանի որ ստիպված էինք հետևել ակումբի ֆինանսական վիճակին։
«Բարսելոնան» հիանալի օրինակ է, թե ինչ է տեղի ունենում, երբ անդադար ֆուտբոլիստներ ես ձեռք բերում, իսկ վերջում ոչինչ չես կարողանում ձեռնարկել` կուտակելով 1,2 միլիարդ եվրո պարտք»։

